top of page

Անհրաժեշտ են արյան դոնորներ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել

Sep 14, 2021
1 min read

Արյան բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել․


«Շտապ․ անհրաժեշտ են արյան դոնորներ:


Հարգելի՛ հայրենակիցներ, բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի համար պարտական են հե՛նց արյան դոնորներին։


Դարձե՛ք նրանցից մեկը, պարգևեք կյանք։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Հեռ. 010-28-38-23


Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page