top of page

Դատախազության գրությունն աղերս չունի իրականության հետ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն

  • Jul 31, 2021
  • 1 min read

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հայտարարությանը, թե կենտրոնում հանցավոր չարաշահումներ են եղել, նշեց, որ հիվանդանոցը մեծ հիմնարկ է, ունի խնդիրներ, և դրանք լուծվում են։


Նա վստահեցրեց՝ դատախազության տարածած հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ։


«Անցած երեք տարիների ընթացքում մեր հիմնարկում ստուգումներ են անցկացվել, որ ինչ-որ խախտումներ հայտնաբերվեն, բայց դա ես չեմ համարում պատվեր մեր դեմ»,- նշեց նա։


Սամվել Դանիելյանն ասաց, որ ինքն անհրաժեշտության դեպքում կարող է ամբողջությամբ ներկայացնել կենտրոնի ծախսերին առնչվող բոլոր փաստաթղթերը։


Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր․ «Ուսումնասիրելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացրած փաստաթղթերը, ձեռք են բերվել տվյալներ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ընկերությունում ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page