top of page

YouTube-ը եւ Gmail-ը այլեւս չեն գործի միլիոնավոր սարքերի վրա

Sep 9, 2021
1 min read

Սեպտեմբերի 27-ից Google ընկերությունը կարգելի իր ծառայությունների հասանելիությունը Android 2.3 օպերացիոն համակարգ ունեցող գաջեթների օգտատերերի համար. տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։


Ասպիսով, հնացած օպերացիոն համակարգ ունեցող սարքերի տերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց օգտհաշիվներ, ինչն ավտոմատ կերպով փակում է նրանց հասանելիությունը Google-ի պոպուլյար ծառայությունների մեծ մասի հանդեպ։ Անհնար կլինի նաև Google Drive-ի պահեստարանի և Gmail փոստի հասանելիություն ունենալ հին սարքերից։


Ընկերությունում չեն նշում Android 2.3-ով սարքերի թվաքանակը։ Բայց, համաձայն Business of Apps-ի վիճակագրության, 2021 թ. առաջին եռամսյակի դրությամբ Android 2.3 օգտատերերի թվաքանակը կազմում է 11,2 մլն մարդ (Android-ից օգտվողների ընդհանուր թվի 0,4 տոկոսը)։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page