top of page

Մահացել է շախմատային մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Jul 1, 2021
1 min read


Մոսկվայում մահացել է շախմատի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը, հաղորդում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 56-ամյա Դոխոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։


«Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը տաղանդավոր շախմատային տեսաբան էր։ Երկար տարիներ նա աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան էր։ Պրոֆեսիոնալ սպորտից Կասպարովի հեռանալուց հետո նա մարզել է առաջատար ռուս շախմատիստուհիներ Տատյանա և Նադեժդա Կոսինցեւաներին։


2006-2011-ին Դոխոյանը գլխավորել է կանանց Ռուսաստանի հավաքականը, որը նրա ղեկավարությամբ 2010-ին առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնական տիտղոսը։


2011-2015-ին Յուրի Դոխոյանը գլխավորել է տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, որը 2012թ. Համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղը կիսեց Հայաստանի հավաքականի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնաց երկրորդ տեղում»,- նշվում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի հաղորդագրությունում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page