top of page

Թյուր կարծիք է, թե հնարավոր չէր հաղթել 44- օրյա պատերազմում․ Խաչատուրով

Jun 8, 2021
1 min read

Ներկա իշխանությունները պնդում են որ 44- օրյա պատերազմում հնարավոր չէր հաղթել, սակայն դա թյուր կարծիք է։ Այդ մասին այսօր՝ հունիսի 8- ին Գորիսում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը հայտարարեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։


«Դա թյուր կարծիք է։ Ամենակոպիտ սխալներից էր, որ ՊԲ- ի զինված ուժերն ամբողջական մարտական պատրաստվածության չբերվեցին, դրա արդյունքում էլ ունեցանք Լելե Թեփեի ձախողված հակահարձակման գործողությունը»,- ասաց գեներալ-գնդապետը։


Նա անդրադարձավ նաև ԶՈՒ սպառազինության խնդրին՝ շեշտելով, որ նույնիսկ երեք տարվա ընթացքում թուլացրած բանակը կարող էր հաղթանակ գրանցել, և պաշտպանական բնագիծըն այժմ Սև լճով ու Կապանով չէր անցնի։


«1994- ից հետո ոչինչ չունեինք՝ զորանոցներ, հրաձգարաններ, զինամթերք։ Այդ ամենը հետպատերազմյան տարիներին ձեռք բերվեց։ Այնքան ենք կուտակել, որ հերիքեց նույնիսկ այս պատերազմում»,- նշեց նա։


Խաչատուրովը շեշտեց, որ ինքը որևէ դաշինքում ընդգրկված չէ, բայց բոլոր նրանց հետ է, ովքեր այս իշխանությանը դեմ են։ Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքում այն մարդիկ են ընդգրկված, որոնք ամենաքիչն են պատերազմ ուզում ու վստահեցրեց, որ իշխանափոխություն կլինի, և Հայաստանը ապագա կունենա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page