Վերաքննիչ դատարանը չեղարկել է Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը
Aug 30, 2021
1 min read

Վերաքննիչ դատարանը չեղարկել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը։
Այսօր նիստի ժամանակ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ դատարանին խնդրել է չեղարկել ելքի արգելքը եւ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Պաշտպանության կողմը միացել է խնդրանքին։
Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը համաձայնեցին, որ առաջին ատյանի դատարանի որոշմանը համապատասխան սահմանափակումները պետք է չեղարկվեն։ Լսելով կողմերին՝ դատավոր Հովակիմյանը որոշեց բավարարել բողոքը։























Comments