ԿԸՀ–ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու դատախազության միջնորդությունը

ՀՀ ԿԸՀ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Զաքարյանը խնդրել է հետաձգել հուլիսի 1-ին նշանակված նիստը, որպեսզի ինքը կարողանա ներկա լինել դրան, ինչը բավարարվել է: Բայց այսօր նա նիստին այդպես էլ չի ներկայացել:
Հիշեցնենք` հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։
Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 17–րդն է։ Նախնական տվյալներով` դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովում կունենա 21 մանդատ։
Նույն նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ` ԿԸՀ–ն բավարարել է նաև ՀՀ դատախազության միջնորդությունը՝ Մխիթար Զաքարյանին կալանավորելու թույլտվութոյւն տալու մասին:























Comments