top of page

ՌԴ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ բանակցությունները

Dec 15, 2021
1 min read


Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունները, որ տեղի են ունեցել Բրյուսելում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Մոսկվան սատարում է Բրյուսելի ջանքերին՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:


Զախարովան հայտարարել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, որ կայացել է Բրյուսելում՝ «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում, նպաստում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ԼՂ հարցում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրագործմանը:


«Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակությունը և, իհարկե, այն, որ այդ շփումներն անցկացվում են բարձր մակարդակով»,- ասել է Զախարովան:


Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի տրամադրվածությունը՝ հարաբերությունները կարգավորելու հարցում: ՌԴ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page