top of page

Տուրքերը վճարվել են, բայց ՊԵԿ-ը բեռի բացթողում չի արել․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Jul 14, 2021
1 min read

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կողմից 2021թ․ հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ են ներկայացվել ֆերրոմոլիբդեն արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն մինչ օրս թույլտվություններ չեն տրամադրվել։


ՓԲԸ-ի կողմից ձևակերպվել է պղնձի խտանյութ։ Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և մաքսային գործառույթների համար համապատասխան պետական տուրքերը վճարվել են․ մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել:


ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց՝ վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար ընկերությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page