top of page

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողության տակ

  • Dec 28, 2021
  • 1 min read

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։


Ըստ Գևորգյանի՝ սա այս տարվա ամենախոշոր գործարքն է։ «Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարի սա ամենախոշոր գործարքն էր»,-ասաց հանձնաժողովի նախագահը։


Նա նշեց, որ մեկ այլ խոշոր գործարք իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում։


«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից»,-հայտնեց Գեւորգյանը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page