Քովիդը և պատերազմը խոչընդոտել են, որ հայրենադարձության «բում» լինի. Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ անհնար է տվյալներ ներկայացնել, թե քանի հոգի է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել:
«Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: «Բումը» տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ հասկանալ: Իհարկե, և՛ քովիդը, և՛ պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- ասաց Սինանյանը:
Comments