Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության առթիվ․ «Հրապարակ»
Ռուսաստանի Պետդումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Օսմանյան կայսրությունում 1915-23 թթ իրականացված Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակվությամբ։
«Սիրելի հայրենակիցներ Մեր Կրասնոդարի երկրամասը, ինչպես եւ ողջ բազմազգ Ռուսաստանը հանդիսանում է հայրենիքը բազմաթիվ ժողովուրդների։ Դարեր շարունակ մեր հողը հյուրընկալաբար դիմավորել է բոլորին, ովքեր եկել են խաղաղությամբ, ովքեր ուզում են ստեղծարար աշխատել եւ հարգում են բնիկ ժողովրդի ավանդույթները։ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը հանդիսանում է ամենահին եւ ամենաբազմամարդ համայնքներից մեկը։ Ռուսները, հայերը, ադիգեացիները, եւ Սոչիի ու Կուբանի մյուս բոլոր բնակիչները խաղաղությամբ ապրում են կողք կողքի, ընկերություն են անում, աշխատում են, միասին երեխաներ մեծացնում, միասին ուրախանում եւ տխրում։
Այսօր այն օրն է, երբ գլուխ են խոնարհում սարսափելի ցեղասպանության հիշատակի առաջ, որը անցյալ դարասկզբին, Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացրել են նախկին Օսմանյան կայսրության իշխանություններն ընդդեմ սեփական հայ բնակչության։ Կասկածելով, որ հայերը համակրանք ունեն Կովկասում գրոհող ռուսական զորքի հանդեպ, մեկ ժամում ոչնչացվում են բոլոր հայ զինվորականները, որոնք եղել են թուրքական բանակում, դահիճների ձեռքն ընկած բոլոր մշակութային գործիչները, մտավորականները, հոգեւորականները, գործարարները։ Հասարակ գյուղացիները, ովքեր դարերով ապրել են պատմական հայկական հողում, գրեթե ամբողջությամբ կոտորվել են եւ քշվել Թուրքիայի ներքին շրջաններում գտնվող անապատներ։ Զոհվել է ավելի քան մեկ միլիոն մարդ եւ զոհերը ավելի շատ կլինեին, եթե առանձին բնակավայրերում հայերը զենք չվերցնեին դիմադրության համար, եթե Ռուսաստանը չընդուներ փախստականներին եւ տեղահանվածներին։ Այս հանցագործությունն իրականացվել է երիտթուրքերի կողմից, որոնք այն ժամանակվա Օսմանյան կայսրության տերերն էին։
Ցավոք, այսօրվա Թուրքիայի իշխանությունները ժխտում են ցեղասպանության փաստը, խուսափում են զղջումից, չնայած այն բանին, որ մեծ թվով երկրներ աշխարհում ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը որպես նոր պատմության առաջին մասշտաբային ցեղասպանությունը։ Հպարտ եմ նրանով, որ իմ նախաձեռնությամբ, հիմք ունենալով Պետդումայի զեկույցը, 1995 թվականին Ռուսաստանը ճանաչել է հայերի զանգվածային կոտորածները իրենց պատմական հայրենիքում որպես ցեղասպանություն, որը համապատասխանում է այդ հանցագործության բոլոր ցուցիչներին՝ համապատասխան ՄԱԿ Կոնվենցիաների։ Հարգելի Սոչիի, Բելոռեչենսկի եւ Ապշերոնի բնակիչներ։ Ես ծնվել եւ մեծացել եմ Սոչիում։ Իմ մանկության եւ երիտասարդության ընկերների շարքում բազմաթիվ ազգությունների մարդիկ են եղել, որոնց ես չեմ բաժանում ըստ ազգային պատկանելիության։ Սակայն այսօր, մեզանից ոչ հեռու գտնվող Անդրկովկասում ծավալվող իրադարձությունների ֆոնին, ես եւս մեկ անգամ ձեզ համերաշխության կոչ եմ անում, որպեսզի հասկանանք, որ օտարի վիշտ չի լինում։ Հատկապես, երբ խոսքը մեր հայրենակիցների մասին է՝ հայերի, քրիստոնյա ժողովրդի, որը երկու հարյուր տարի առաջ վերցվել է ռուս ժողովրդի եւ Ռուսական կայսրության հովանու ներքո։ Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր նախանձից դրված կամ այլ ստոր զգացումներով դրդված կարծում են, որ կարող են ոտնահարել կամ ստորացնել իրենց հարեւաններին համերկրացիներին ազգային պատկանելիությունը պատճառաբանելով։Փառք Աստծո մենք կոզակներ ենք։ Իմ նախաձեռնությամբ ստեղծված հայ-ռուսական միջազգային «Լազարեւյան ակումբը» հենց նոր հրապարակել է իր հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, ոչ մենք ոչ մեկին մեր երկրներում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում, թույլ չենք տա մոռանալ Հայոց Ցեղասպանությունը։ Ոչ մեկին ցույց չենք տա պառակտել Ռուսաստանը՝ ազգային պատկանելիության հիմքով։ Այսօր՝ 2021 թվականի ապրիլի քսանչորսին, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, առիթ է, որպեսզի մեր հարգանքն ու ապրումակցումն հայտնենք մեր ազգությամբ հայ համաքաղաքացիներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նյութի աղբյուրը՝ Հրապարակ























Comments