Քաղաքական ճգնաժամը Հայաստանում դեռ հեռու է լուծված լինելուց. Զատուլին
- Jun 24, 2021
- 1 min read

ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները իր համար անսպասելի էին և կասկածանքներ կան քվեարկության արդյունքների մասով:
Քաղաքական գործիչը կարծում է, որ իշխանությունը և ընդդիմությունը պետք է լուծումներ առաջարկեն, որոնք կօգնեն հաղթահարել ճգնաժամը և ոչ թե էլ ավելի կլարեն իրավիճակը:
Ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմության, այս ընդդիմությունը լինելու է ավելի կոշտ:


























Comments