top of page

Հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է ինքն իրեն դավաճանել. Զատուլին

Aug 6, 2021
1 min read


Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն օգոստոսի 4-5-ն այցելել է Հայաստան։

Զատուլինը քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Հայաստանի զարգացման խնդիրները, հետպատերազմյան կարգավորման դժվարությունները և քաղաքական նոր սեզոնի մեկնարկը՝ պայմանավորված նոր ընտրված խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկով։

Զատուլինը Երևանում հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, իր ընկեր, ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։

Զատուլինը օգոստոսի 5-ին այցելել է Ազգային ժողով, որտեղ հետաքրքիր զրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահե Հակոբյանի հետ։ Նա հանդիպել և քննարկում է ունեցել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ իր նոր պաշտոնում մաղթելով հաջողություններ։

Կոնստանտին Զատուլինը, ամփոփելով Հայաստան իր այցը, նշել է.

«Նախորդ տարվանից հետո, պատերազմից հետո, որը չէր կարելի թույլ տալ, ես Հայաստանում եղա։ Ոչ միայն կարևոր էր ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցածի վերաբերյալ, այլև զգալ քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվել եմ մայրաքաղաքի փողոցներում։

Երևանը, ինչպես միշտ, հիասքանչ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրասեր։ Մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ նախորդ տարվա ողբերգության հետևանքները հասնում են թակում են յուրաքանչյուրի սիրտը, իսկ ժողովրդի և երկրի ճակատագրի նկատմամբ մտահոգությունը համատարած է։ Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն։ Վստահ եմ, որ նախագահը և ՌԴ իշխանությունները, պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները լավ են դա հասկանում»։ Կոնստանտին Զատուլինն օգոստոսի 6-ին վերադարձել է Սոչի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page