top of page

ՌԴ-ն կշարունակի նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովա

  • May 14, 2021
  • 1 min read

ree

Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Tert.am-ի դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, և հարցին՝ ինչ դիրքորոշում ունեն դրա և նաև այն բանի վերաբերյալ, որ ՀՀ-ը առանձին ՌԴ-ին, որպես ռազմավարական գործընկեր, չի դիմել օգնության համար:


«Մենք այս հարցի հետ կապված մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ, այդ թվում՝ բարձր մակարդակով և մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page