top of page

ՌԴ- ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին. Զախարովա

Jul 9, 2021
1 min read

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան սկսելու համար, դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, ներկա դրությամբ շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է նա:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page