top of page

Երկարատև լուծումը սահմանազատման և սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ

  • Aug 19, 2021
  • 1 min read


«Անդրկովկասում տիրող իրավիճակը գտնվում է ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում, և իհարկե առաջնահերթություն է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տավա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացումը:


Բարձր մակարդակով շփումները Բաքվի և Երևանի հետ իրականացվում են կանոնավոր կերպով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Անդադար աշխատանքներ են տարվում ներքին քաղաքական, պաշտպանական և սահմանային հարցերով գերատեսչությունների հետ: Երկկողմ, եռակողմ ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ և որոշումներ են կայացվում՝ ելնելով հանդիպումների առավել արդյունավետությունից։


Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով:


Երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է:


Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է Զախարովան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page