top of page

Կոչ ենք անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները. Զախարովա

Oct 14, 2021
1 min read

Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է վարում Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ. այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եվրասիական կանանց III ֆորումի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։


Զախարովային ուղղվել էր հետևյալ հարցը․ «Օրերս Լեռնային Ղարաբաղում, փաստորեն, ռուս խաղաղապահների աչքի առաջ, ադրբեջանցի դիպուկահարը կրակեց ու սպանեց իր այգում աշխատող քաղաքացիական անձին: Ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող իր խաղաղապահ առաքելության շրջանակներում կոչ անել Ադրբեջանին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:


«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասել է Զախարովան:


Զախարովան ասել է, որ այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման կարևորությունը:


«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ հրահրիչ հանգամանքները, փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները», - ընդգծել է Զախարովան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page