Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընցաթի լուծում տեսնում ենք. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպմանը և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին, նշել է, որ նման տեղեկություն դեռևս չունի, և ղեկավարներն իրենք կհայտնեն այդ մասին, եթե նման որոշում լինի:
«Ներկա պահին մենք ամենօրյա աշխատանք ենք ապահովում արդեն իսկ ընդունված փաստաթղթերի իրականացման համար», - շեշտել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի տարելիցին ընդառաջ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
«Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Շարունակվում են շփուներն ԱԳՆ-ի, ՊՆ-ի, սահմանապահ ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերի կանխման նպատակով», - ասել է Զախարովան:























Comments