top of page

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2021 թվականի առաջին եռամսյակում. փորձագետ. «News.am»

May 5, 2021
1 min read


2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստան կատարվել է զբոսաշրջիկների 86 000-ից մի փոքր ավելի այց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:


Նրա խոսքով՝ եթե այս տվյալները համեմատենք նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հետ, ապա 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 72%-ով ցածր կլինեն (2020թ․ 3 ամիսներին Հայաստան այցելել է շուրջ 311 000 մարդ):


Պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում կորոնավիրուսի սահմանափակումներ դեռեւս չկային, բացի այդ չկար հետպատերազմյան իրավիճակ, ինչպես հիմա է:


«Ամբողջ 2020 թվականի ցուցանիշը կազմել է 375 000 այցելություն: Սա նշանակում է, որ առաջին եռամսյակից հետո եղել է շուրջ 64 000 այցելություն: Եթե համադրելի ժամանակահատվածի (ճգնաժամային ժամանակահատվածի) այս թվերն ու տվյալները համեմատենք, ապա 86 000 զբոսաշրջային այցելությունը վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով նաեւ, որ առաջին եռամսյակը զբոսաշրջության արդյունաբերության համար համարվում է ամենապասիվը»,- նշեց փորձագետը:


Մեխակ Ապրեսյանը համոզմունք հայտնեց, որ կան վերականգնման նշաններ եւ ներուժ, ուստի անհրաժեշտ է համապատասխան աշխատանք կատարել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page