top of page

Հայտնի է Ուկրաինայի նախագահի` ԱՄՆ այցի օրակարգը

  • Aug 31, 2021
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ սեպտեմբերի 1-ին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երեքշաբթի հայտնել է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:


«Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան ժամանել են Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հրավերով Ուկրաինայի պետության ղեկավարի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում: Այցի օրակարգը ներառում է երկու երկրների ղեկավարների անհատական​​ և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումներ»,- ասված է ուղերձում:


Ըստ մամուլի ծառայության` տեղի կունենան նաև Զելենսկու մի շարք կարևոր հանդիպումներ ամերիկացի պաշտոնյաների հետ: Ինչպես և նախատեսված էր, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կստորագրեն մի շարք փաստաթղթեր: Այցելության ծրագիրը նախատեսված է մի քանի օրվա համար և կընդգրկի Միացյալ Նահանգների Արևելյան և Արևմտյան ափերի մի շարք քաղաքներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page