top of page

Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի պատճառով Եվրոպայում «պատերազմի» մասին

May 4, 2021
1 min read

Դոնբասի հակամարտությունը և Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ դարձել են «Եվրոպայում պատերազմի» պատճառ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջնորդների հետ գագաթնաժողովում: Զելենսկիի ելույթը հեռարձակվել է նրա գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Ուկրաինայի հանդեպ ուշադրության համար։ Մեր միջազգային գործընկերներն աջակցում են Ուկրաինային, մեր տարածքային ամբողջականությանը և մեր ինքնիշխանությանը։ Շնորհակալ եմ բոլորիդ: Այսօր դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք միասին լինենք։ Երբ բռնակցվեց Ուկրաինայի մի մասը, մեր Ղրիմի թերակղզին, երբ Արևելքում պատերազմ է ընթանում, դա պատերազմ է նաև Եվրոպայում։ Շատ կարևոր է, որ մենք միասին լինենք»,- ասել է Զելենսկին։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page