top of page

Զելենսկին Մերկելին հանձնել է Ուկրաինայի բարձրագույն շքանշանը

Aug 23, 2021
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է հանձնել «Ազատության շքանշան» բարձրագույն պետական պարգևը և շնորհակալություն հայտնել «հանգուցային հարցերում Ուկրաինային աջակցելու համար»: Այդ մասին հայտնում է հանրապետության նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։


Զելենսկին կարևորել է կանցլերի այցը երկիր՝ Ուկրաինայի անկախության 30-ամյա հոբելյանի նախօրեին: «Սեպտեմբերին Գերմանիան կընտրի նոր կանցլերին։ Անձամբ ես համոզված եմ, որ տիկին Մերկելը կմնա Գերմանիայի և Եվրոպայի քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը», - հայտարարել Է Զելենսկին և հավելել, որ Մերկելը միշտ ցանկալի հյուր կլինի Ուկրաինայում:


«Ազատության շքանշանը»՝ Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևն է, որը հնարավոր է հանձնել օտարերկրացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page