top of page

Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք

  • Jun 8, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հունիսի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նույն օրը արտադրամասում զննություն է կատարվել: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Արցախից։


«Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրությունում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page