Իրանի ռազմածովային ուժերը զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում
- Jun 30, 2021
- 1 min read

Իրանի ռազմածովային ուժերը հունիսի 30-ի առավոտյան զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը:
Նշվում Է, որ զորավարժություններում գործի են դրված տարբեր տեսակի ռազմանավեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող ապարատներ: Բացի դրանից, զինավարժանքների ընթացքում կմշակվեն Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ռազմածովային ստորաբաժանման գործողությունները:
Որպես զորավարժությունների խնդիր նշված Է համակողմանի անվտանգության ամրապնդումը Կասպից ծովի տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


























Comments