ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի իրականացնել խնդիրները մշտական տեղակայման վայրերում
- Aug 22, 2021
- 1 min read

Զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է։
Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Սահմանը մեկն է՝ կլինի Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ, և դրանով որոշվում են պետության ինքնիշխանության հատվածները։
Միջոցառումներն արդեն ընթացքի մեջ են։ Արդեն կան սահմանի որոշակի հատվածներ, որտեղ ծառայություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
Ընթանում են համապատասխան գործընթացներ՝ սահմանի որոշակի հատվածներ հանձնելու սահմանապահ ծառայության իրականացման համար»,- նշել է Դավթյանը։
Միաժամանակ ՀՀ ՊՆ ԳՇ պետն ընդգծել է, որ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ գտնվելով մշտական տեղակայման վայրերում։
Նա հավելել է, որ Զինված ուժերը կատարում են այն խնդիրները, որոնք դրվում են քաղաքական ղեկավարության կողմից։


























Comments