top of page

Զինվորական դատախազի առաջին տեղակալի թեկնածուին գտել են. «Ժողովուրդ»

Sep 30, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։


Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։


Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, եւ այդ պաշտոնի համար ընտրել եւ նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին»։


Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page