top of page

ԵԽ նախարարներն այցելել են Զինվորի տուն

Oct 19, 2021
1 min read


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունը Զինվորի տանն էր:

Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:


ԶԻնվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին: Այս մասին տեղեկացնում է Զինվորի տան մամուլի ծառայությունը։


Հյուրերը դրականորեն արձանագրեցին, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել: Դեսպանները կարևորեցին հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:


Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրեց մեր տղաների ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան, որը, վստահ ենք, իր տեղը կգտնի դեսպանի աշխատասենյակում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page