top of page

Գերիներին գրիչի հետ համեմատող Փաշինյանը հարց չի կարող լուծել, պետք է դիմենք Ալիևին․ զինվորի հարազատ

  • Aug 19, 2021
  • 1 min read


Ստեփանակերտի «Ցորի» զորամասում ծառայած և 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հուսալքության շեմին են, չեն վստահում ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ պաշտպանության նախարարությանը։


Նրանք նշում են՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է, որ ինքն է գերիների և անհետ կորածների հարցի պատասխանատուն, բայց ոչինչ չի անում։


«Երբ գնում ենք նրա հետ հանդիպման ու փորձում մեր հարցերը հնչեցնել, միկրոֆոնն անջատում է ու իրենց բերած ծնողներին են խոսք տալիս»,- ասաց անհետ կորածներից մեկի հարազատը։


Նա նշեց, որ այս պահին իրենք ավելի մեծ հույս են կապում Ադրբեջանի հետ և պատրաստվում են «խաղաղության պայմանագրին», որ կարողանան դիմել Իլհամ Ալիևին։


«Մի անգամ գերիների մասին հարց հնչեցրի, Փաշինյանն օրինակ բերեց գրիչը։ Ասում է՝ գրիչը քո գրպանում է, ես ասում եմ տուր, ինքն ասում է՝ գրիչ չունեմ։ Ասում եմ՝ և՞, պատասխանում է՝ և վերջ»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page