Սահմանին միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է. «News.am»
- Jul 31, 2021
- 1 min read

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,- ասաց նա:
Արման Հայրը նշեց, որ Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:
2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


























Comments