top of page

Տեղի է ունեցել նոր բաժնետերերի և ներկայիս ղեկավարության անդրանիկ հանդիպումը. ԶՊՄԿ

  • Oct 22, 2021
  • 1 min read

ree

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերին հաճախակի են դարձել ԶՊՄԿ-ի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները։

Հատկապես խոսքը վերաբերվում է նոր բաժնետերերին, կադրային փոփոխություններին և կրճատումներին։

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել նոր բաժնետերերի և ներկայիս ղեկավարության անդրանիկ հանդիպումը կոմբինատի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա անելիքները, արտադրական ծավալները։ Հատկապես կարևորվել է յուրաքանչյուր աշխատակցի դերն ու նշանակությունը կոմբինատի գործունեության համար։ Չեն լինելու կրճատումներ ո'չ անձնակազմի և ո'չ էլ սոցիալական աջակցությունների մասով»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page