top of page

Զոդի զորամասի զինվորները խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են․ «Հրապարակ»

Jun 22, 2021
1 min read


«Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, և կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։


Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր և քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով։


Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, և դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն և հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին։ Այս «ուրախալի» լուրը վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page