top of page

Այսօր Կապանում զոհված պահեստազորի սպան եռամսյա զորահավաքի մասնակից էր

Sep 14, 2021
1 min read

Updated: Sep 15, 2021




Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակյանը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է պաշտպանության նախարարությունը։

Սպա Մկրտիչ Հովակյանը եռամսյա զորահավաքի մասնակից էր։ Ծնվել է 1978 թվականին։


Մկրտիչ Հովակյանն ապրում էր Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում։ Հայտնի էր «Ուժեղ» մականվամբ։ Դասավանդում էր Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում․ ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր։ Նա նաև Հայաստանի «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անդամ էր։


Մկրտիչը որդու հետ մասնակցել էր 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո շարունակել էր պաշտպանել հայրենիքը։


Նա ամուսնացած էր՝ երեք զավակի հայր։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page