top of page

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են

  • Dec 27, 2021
  • 1 min read

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:


Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:


Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ և 1 արկ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page