top of page

Զոհված ևս 260 հերոս զինծառայողի ընտանիք այսօր հատուցում է ստացել

  • May 24, 2021
  • 1 min read

ree

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 260 հերոս զինծառայողի ընտանիք այսօր հատուցում է ստացել։


Ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի հետևանքով, 416 հոգին hիմնադրամի շահառու է դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1406 շահառու:


Հիմնադրամից հայտնում են, որ տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։

Ցանկացած պահի կարելի է հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page