top of page

Թող ձեր հավիտենական քունը չխաթարվի ամսի 21-ին կայանալիք «գունագեղ հրավառությունից»․ զոհվածի մայր

Sep 9, 2021
1 min read

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Սուրեն Եսայանի մայրը՝ Նարինե Եսայանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել որդուց և կից գրել․


«Տղաս այս նկարդ քո էջին տեղադրել ես 2020 թվականի սեպտեմբերի 20-ին ու կից գրել ես ՝ հանգիստ քնեք տղերքը պահում են։ Հիմա թող ձեր հավիտենական քունը չխանգարվի ամսի 21-ին կայանալիք գունագեղ հրավառությունից։ Տղաս դու տենչում էիր շենացնել հայրենիքդ ու զոհեցիր կյանքդ հանուն հայրենիքիդ։ Մեր այս կիսատ ու վիրավոր երկրում մեր մեծն վարչապետը որոշել է «գունագեղ հրավառությամբ» նշել հոգեվարքի մեջ գտնվող երկրի անկախությունը։


Ես չգիտեմ սա միտումնավոր է արվում թե՞ քիչ հասկանալու արդյունք է, բայց, որ հունից հանելու է բոլոր զոհված տղաների ծնողներին՝ դա հաստատ է։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ երկրիս ղեկավարությունը թքած ունի թե՛ մեր վրա թե՛ մեր հերոսների վրա։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ բարի ժամանց։


Գարուն է, ձյուն է արել»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page