top of page

Մի օր պատժված կտեսնեմ բոլոր դավաճաններին, բոլոր մեղավորներին․ զոհված հերոսի մոր գրառումը

Jun 20, 2021
1 min read

Արցախյան 44- օրյա պատերազմի հերոսի մայրն ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասում է․


«ԱՐՏԱ՜ՇՍ, միակս, հպարտությունս, իմ խելացի տղա


Այսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, ցավոք, վիժվածք Նիկոլը ձեզ ամեն ինչից զրկեց՝ երազանքներից, ապրելու, ընտանիք ու երեխա ունենալու իրավունքից զրկեց։ Ատում էիր էդ տականքին, ի՜նչ իմանայիր, որ ինքն է դառնալու քո ու մեր խեղված ճակատագրի ամենամեծ մեղավորը։


Մեծ դժվարությամբ, բայց գնացել եմ ընտրության, քվեարկել եմ այն հույսով, որ կլինի արդարություն և արդարադատություն, որ մի օր պատժված կտեսնեմ բոլոր դավաճաններին, բոլոր մեղավորներին։ Երկրային ու երկնային օրենքների ողջ խստությամբ պիտի ստանան իրենց պատիժը, որ ձեր հոգիները այնտեղ, վերևում, իսկ մերը՝ այս դժոխքում, մի փոքր խաղաղվեն։


Իմ շրջապատի նիկոլապաշտներ, շարունակեք ձեր անարժեք, նողկալի, խղճուկ կյանքը, հեռու մնացեք ինձնից ու իմ քարուքանդ եղած ընտանիքից։ Հանկարծ չմոռանաք, որ ապրում եք ԱՐՏԱՇԻՍ ու ՏՂԵՐՔԻՍ կյանքի հաշվին, իրենք վերևից ամեն ինչ տեսնում են, դուք դավաճանեցիք հերոսներին։


Կներես, ԲԱԼԵ՜Ս, որ հավատացինք դրանց ու չկարողացանք պաշտպանել ՔԵԶ»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page