Զոհված զինծառայողի մայրը որդու գերեզմանից տուն գնալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվել
Jul 28, 2021
1 min read

Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:
«Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն», հայտնում է նա:























Comments