Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության զոհերից մեկը հրազդանցի շարքային Հարությունյանն է
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Զոհերից մեկը Հրազդանի քաղաքացի շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանն է: Նա 6 ամսվա ծառայող էր
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Comments