top of page

Վայք քաղաքում զորահանդես կիրականացվի

Sep 18, 2021
1 min read


Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ՊՆ Վայքի գնդի հրամանատարությունը և Վայքի քաղաքապետարանը ս/թ սեպտեմբերի 21-ին Վայք քաղաքում կազմակերպում են հոբել­յա­նական միջոցառում, նվիրված՝ ՀՀ Անկախության 30-ամ­յա­կին:


Միջոցառումը հանդիսանում է մեր երդումն ուղղված երկրի անկախությունը և ազատությունը կերտողներին, այն է՝ երբեք չհանձնվել և միշտ բարձր պահել մեր երկրի անունն ու նրանց սխրանքը: Միջոցառումն ուղեկցվելու է զոհված զինծառայողների հուշահամալիրում ծաղիկների խոնարհումով և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցա­դ­րմամբ:


Միջոցառման վայրը՝ Վայքի քաղաքապետարանի շենքին հարող հրապարակ:

Սկիզբը՝ 11:00:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page