top of page

Պարոնայք սպանե՛ր, շարունակե՛ք պատվել հայրենիքը դավադրաբար թշնամուն հանձնած դավաճանին. Ղազարյան

  • Aug 6, 2021
  • 1 min read

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«2021 թվականի օգոստոսի 6-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը։ Այդ հրաժարականի պահանջից և զինվորականների հանցավոր անգործությունից հետո պաշտոնազրկվել են․


1. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը,

2. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը,

3. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը,

4. ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,

5. ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը,

6. ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը,

7. ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը,

8. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը։


Պարոնայք սպանե՛ր։ Շարունակե՛ք զգաստ կանգնել և պատվել Ձեր երկարամյա անձնվեր և նվիրական ծառայության արդյունքում պաշտպանած հայրենիքը դավադրաբար թշնամուն հանձնած դավաճանի առջև, մինչև հասնի ոչնչացման ձեր հերթը»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page