top of page

«Ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ներքաղաքական պրոցեսների կոորդինատոր են դառնում»․Էդմոն Մարուքյան

  • May 29, 2021
  • 1 min read

ree

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին մայիսի 12-ից սկսած ներհայաստանյան իրավիճակին։


Նա հիշեցրեց, որ մայիսի 10-ին երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց որպես վարչապետ, և խորհրդարանն օրենքի ուժով արձակվեց, որից հետո մաիսի 11 լույս 12-ի գիշերը ադրբեջանական զորքը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի տարածք։


Նա նկատեց՝ մինչ օրս ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանից ներս են։ «Ու այդ ամենի հետևանքով մենք ունենք զոհ, ռազմագերիներ, իսկ այս իրավիճակն էլ ավելի է լարվում։ Ի՞նչ է տեղի ունենում․ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ներքաղաքական պրոցեսների կոորդինատոր են դառնում։ Սահմանային լարվածության արդյունքում Հայաստանում սկսում են ներքաղաքական ցնցումներ, որին գումարած, մենք չենք կարողանում կենտրոնանալ իրավիճակի վրա և մեր խնդիրները կարգավորել։ Դրան գումարած, մեր խնդիրների մի մասն է դարձել Ադրբեջանի ներկայությունը՝ ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ որպես գլխավոր դերակատար»,- նշեց նա։


Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ այս պահին հայկական կողմը մեծ անելիքներ ունի արտաքին դիվանագիտական ճակատում։ Նա կարծիք հայտնեց՝ շատ ցավալի է, որ այսօրվա սահմանադրական իրավակարգումներով հնարավոր չէ նշանակել արտգործնախարար, այսինքն՝ ՀՀ-ն մնալու է առանց ԱԳ նախարարի մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ՝ հատկապես ՀՀ-ում տիրող նման ներքաղաքական իրավիճակի պարագայում։ «Սա նման է նրան, որ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենանք։

Եվ հիմա մենք պատրաստ ենք ծառայել պետությանը մեր մասնագետներով, մեր գիտելիքներով, մեր հմտություններով, որ կարողանանք արտաքին ճակատում կռիվ տալ թշնամու դեմ»,- նշեց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page