Ազգությամբ հայ բռնցքամարտիկը կասկածվում է ավազակային հարձակում կատարելու մեջ
Aug 7, 2021
1 min read

Ազգությամբ հայ բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ։ Ըստ ՏԱՍՍ-ի, նա Մոսկվայում ավազակային հարձակում է կատարել։
Իրավապահների հայտնում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Ստալեվարովի փողոցում գտնվող սրճարաններից մեկի տարածքում: Ավետիսյանն ու նրա ուղեկիցները՝ իմանալով, որ տուժածն իր մոտ խոշոր գումար ունի, հարձակում են գործել նրա վրա՝ նախապես ծրագրելով հանցանքը:
Նրանք 900 հազար ռուբլի են հափշտակել, որից հետո թաքնվել են դեպքի վայրից:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ավազակություն» հոդվածով:























Comments