ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ փակ նիստ կլինի
- May 27, 2021
- 1 min read

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փակ նիստ են անցկացնելու, որին ներկա են լինելու նաև արտգործնախարարության և ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ քննարկման հիմնական թեման վերաբերելու է ՀՀ սահմանանին ստեղծված իրավիճակին։ Մինչ այդ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ նիստով քննարկում է ԱԺ «Հայտարարության» նախագիծը։


























Comments