top of page

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին և հիմա մրցաշարային աղյուսակի առաջատարն է

  • May 25, 2021
  • 1 min read

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում «Արարատ»-ը մրցեց «Ալաշկերտ»-ի հետ:


Պրեմիեր լիգայի ավարտին մոտ այս խաղը կարող է որոշիչ դառնալ այս տարվա չեմպիոնական մրցավազքում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թե «Արարատ»-ը, թե «Ալաշկերտ»-ը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Վենսան Բեզեկուրան:


Այժմ Պրեմիեր լիգայի առաջատարը «Ալաշկերտ»-ն է, թիմն ունի 43 միավոր: «Արարատ»-ն հավաքել է 41 միավոր և 38-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Ուրարտու»-ն:

Առաջնության վերջին տուրը կկայանա մայիսի 28-ին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page