ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը
- May 22, 2021
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է, որ աշխարհում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 620 434 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն: Ըստ ԱՀԿ-ի՝ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 165 158 285 հաստատված դեպք:
Covid-19-ով հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3 425 017-ի:
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ ներկայում ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութերի ապարտեիդի» վիճակում:
Comments