top of page

Այժմ հենց Անկարան է Բաքվի օպերատորը․ Վարդան Ոսկանյան

  • Jun 6, 2021
  • 1 min read

Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում, չնայած Բաքվի բռնապետի մանևրելու փորձերին, Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի արբանյակի դերում կամ, այլ խոսքերով, այժմ հենց Անկարան է Բաքվի օպերատորը։


Ըստ այդմ, ադրբեջանական նկրտումները ճնշելու նպատակով Հայաստանի ապագա ազգային իշխանությունը պետք է ձգտի իր ունեցած գործիքակազմի շրջանակներում սահմանափակել թուրքական ազդեցությունը բոլոր այն կետերում, որտեղ Երևանն ունի դրա նույնիսկ նվազագույն հնարավորությունը։


Այս առումով հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան, որը թուրքական պատրանք «Մեծ Թուրանի» սիրտն է, որտեղ սակայն Հայաստանն ունի ավանդաբար հիանալի հարաբերություններ Թուրքմենստանի և կարող է այդպիսիք կառուցել Ուզբեկստանի հետ։


Այլ խոսքերով, «Մեծ Թուրանի» կեղծ գաղափարը, պատկերավոր ասած ոչ միայն պետք է ջարդուփշուր լինի Հայաստանի Սյունյաց լեռներում և հովիտներում, այլ նաև չկարողանա հաղթահարել Անդրկասպյան ավազուտները»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page