Այո՛, մենք մեր հաղթանակը մսխել ենք, տեղի է ունեցել պարտություն․ Փաշինյան

Հունիսի 11- ին՝ քարոզարշավի 5-րդ օրը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բերդում հանրահավաքին անդրադարձավ անկլավների թեմային՝ նշելով, որ դա բանակցային օրակարգ էր մտել, իր ձևակերպմամբ, Մեղրիի փոխանակման գաղտնի փաստաթղթով, որտեղ «հստակ ամրագրված էր, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։
«Այս թեման բանակցությունների սեղանին դրվել է 1998-1999 թթ․»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ գոյություն ունի անկլավների՝ միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված կարգ։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն էլ ունի անկլավ Ադրբեջանի կազմում, և պետք է փոխանակման տրամաբանությամբ շարժվել։
«Այն, ինչ իրենց հսկողության տակ է, մնա իրենց, ինչ մեր՝ մնա մեզ»,- նշեց նա։
Անդրադարձառնալով շրջանառվող լուրին, թե ռուս խաղաղապահների տեղակայումն անկլավներում անմիջականորեն կապված էր դրանց վերադարձի հետ՝ Փաշինյանը նախ հաստատեց խաղաղապահների տեղակայման փաստը, ապա հերքեց անկլավները վերադարձնելու լուրը։
«Չի՛ եղել այդպիսի բան, ռուս խաղաղապահները բոլորովին ուրիշ խնդիր լուծելու համար էին եկել, բայց չեմ կարող ասել՝ ինչ խնդիր է»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի մասին՝ Փաշինյանը նշեց, որ դա նշանակում է «միջազգային երաշխավորված անվտանգություն»։
«Էդ, որ ուզում են՝ վախեցնեն սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի թեմայով, այո՛, մենք դա անելու ենք սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի ճանապարհով»,-ասաց նա։
«Այո՛, մենք մեր հաղթանակը մսխել ենք, տեղի է ունեցել պարտություն, որի մասին համարյա ամեն ինչ ասել եմ»,- նշեց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց որ այս փուլում իր իշխանության նպատակը Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է և խորհուրդ տվեղ գնալ Այգեպար ու կտեսնել իր ասածի ապացույցը։























Comments