«Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս, նման կարգի լկտիություն դրսևորելու համար». Ռոբերտ Քոչարյան
- May 25, 2021
- 1 min read

«Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս և տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, ապա այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ընտրությունները կեղծվեն իշխանությունների կողմից:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ այդ ամենը բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն:
«Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս, նման կարգի լկտիություն դրսևորելու համար»,- կարծիք հայտնեց նա:

Հարցին, որ եթե նման դեպքեր լինեն, արդյո՞ք «Հայաստան» դաշինքը կռադնա այդ հետընտրական գործընթացները գեներացնողը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այո՛, իհարկե»:



























Comments