top of page

Այս պատերազմը չէր լինի, եթե երկրի ղեկը չհայտնվեր ապաշնորհ մեկի ձեռքում. Արտակ Զաքարյան

  • Jun 15, 2021
  • 1 min read

ree


Ակնհայտ էր, թե ինչպես է կապիտյուլյանտը բանակցային կառուցողական դիրքերը վերածել ապակառուցողական դիրքերից բանակցող Հայաստանի, ինչպես է դիտավորությամբ կամ տգիտությամբ հասցրել մեր երկիրը պատերազմի։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե գժի տեղ դնելով էլ լինի, պետք է շրջանցել Արցախի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։


Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե 2017 թվականին Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցությունները փակուղում էին, Զաքարյանը հիմնավորեց․


«Այո՛, փակուղում էին, որովհետև Ադրբեջանը հայտնվել էր ապակառուցողական դաշտում»:


Զաքարյանը որպես ապացույց մեջբերեց դեռևս 2016- ին Ալիևի հայտարարությունն այն մասին, թե իր վրա միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ ճանաչելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


«Այս պատերազմը պետք է չլիներ և կարո՛ղ էր չլինել, եթե մեր երկրի ղեկը իշխանազավթության միջոցով չհայտնվեր ապաշնորհ ու ստախոս, սեփական պետության շահերն անտեսող ոմն մեկի ձեռքում»,- ասել է Զաքարյանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page